Բաժիններ՝

«Հիմա «Յուվենթուսին» հարգում են Եվրոպայում. դա իմ աշխատանքի գլխավոր արդյունքն է». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Պետք է խոստովանել, որ մենք այսօր գերազանց էինք խաղում: Թիմը տեխնիկապես լավ խաղաց և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Առաջին քայլը կատարվեց, բայց պատասխան հանդիպումը լրիվ այլ կլինի:

Ես երազող եմ, բայց միևնույն ժամանակ՝ նաև պրագմատիկ եմ և ռեալիստ: Ինձ ուրախացնում է այն ամենը, ինչ անում է «Յուվենթուսը»: «Յուվենթուսին» հիմա հարգում են Եվրոպայում. դա իմ աշխատանքի գլխավոր արդյունքն է»,- Ալեգրիին է մեջբերում Mediaset Premium-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930