«Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններին:
Իր ֆեյսբուքյան էջում Մխիթարյանը գրել է. «Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո: Դորտմունդը ինձ համար շատ հարազատ և թանկ քաղաք է: Պատրաստ եմ աջակցել «Բորուսիային», թիմի երկրպագուներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»:
Հիշեցնենք, որ Դորտմունդում պայթյունի հետևանքով տուժել է «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որին թեթև վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից: Հետաձգված «Բորուսիա»- «Մոնակո» հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20:45-ին: