ԿԳՆ-ն՝ թիվ 127 դպրոցի բակում կատարված միջադեպի մասին
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպը (ինքնավնասման փորձ) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է առաջիկայում քննարկել դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կա պերի և լրատվության վարչությունից, թիվ 127 դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:
Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից: Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: