Բաժիններ՝

G7-­ի ԱԳ նախարարները հորդորել են ՌԴ­-ին՝ ազդել Ասադի վրա և լուծել Սիրիայի հակամարտությունը

G7-­ի երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը սիրիական հակամարտությունը լուծելու ներուժ ունի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի Լուկկա քաղաքում նախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ ընդունված կոմյունիկեն:

«Ռուսաստանը ներուժ ունի՝ օգնելու հակամարտության լուծմանը, Սիրիան դարձնելու կայուն ու միասնական, ինչպես նաեւ հաղթելու ԻՊ­ին եւ ահաբեկչությանը»,­-նշվում է փաստաթղթում:

Բացի այդ, G7-­ում հորդորում են ՌԴ­-ին՝ ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:

«Ռուսաստանը պետք Է օգտագործի իր ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ վերջ դնելու հակամարտությանը՝ սկսած հրադադարի պահպանման եւ հումանիտար կազմակերպությունների ավելի լայն մուտք ապահովելու հարցից: Նաեւ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը լրջորեն մասնակցի ՄԱԿ­-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական բանակցային գործընթացին»,­հայտարարել են G7­-ի երկրների արտաքին գործերի նախարարները:

«Եթե Ռուսաստանը պատրաստ է իր ազդեցությունն օգտագործել, ապա մենք պատրաստ ենք նրա հետ աշխատել՝ կարգավորելու սիրիական հակամարտությունը»,­-ընդգծել են ԱԳ նախարարները:

Նրանք նաեւ հորդորել են Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին՝ հասնել այն բանին, որ սիրիական հակամարտության կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս