Բաժիններ՝

Վրաստանի նախագահը կարևորել է ռուսաց լեզվի օգտագործում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրապարակորեն հայտարարել է Վրաստանի շահերը պաշտպանելու գործընթացում ռուսաց լեզվի օգտագործման կարեւորության մասին: Նա ելույթ է ունեցել «ՆԱՏՕ­-Վրաստան» ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ «ռուսաց լեզվի օգտագործումն անհրաժեշտ է, որպեսզի ճշմարտությունն ասվի մեր քաղաքականության ու կյանքի մասին, դա հատկապես կարեւոր է Վրաստանի վերաբերյալ իրական եւ ճշմարտացի տեղեկատվություն տարածելու գործընթացում»:

Մարգվելաշվիլին նշել է, որ «ռուսաց լեզուն անհրաժեշտ է նաեւ ակտիվորեն օգտագործել ռուսական քարոզչությանը դիմակայելու համար, որն ուռճանցնում է երկրում առկա խնդիրները եւ ակտիվորեն աջակցում վրաց հասակության մի մասի մեջ ՆԱՏՕ-­ի նկատմամբ թերահավատության հաստատմանը»:

Նրա խոսքով՝ «չի կարելի մոռանալ ռուսաց լեզուն, դա հատկապես կարեւոր է աբխազների եւ օսերի հետ շփվելու համար»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս