G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հարցում
G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու հարցում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ որոնք չեն կարող լուծվել առանց ՌԴ-ի: Այս մասին ասված է Լուկկայում (Իտալիա) Յոթի խմբի երկրների
արտաքին գործերի նախարարների հանդիպման՝ հրապարակված ամփոփիչ հռչակագրում:
«Մենք ընդունում ենք, որ Ռուսաստանը կարեւոր միջազգային գործընկեր է, եւ կան համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահարվերներ, որոնք չեն կարող լուծվել առանց նրա հետ համագործակցության, ասված է փաստաթղթում: Մենք ընդգծում ենք մեր
շահագրգռությունն անհատական եւ կոլեկտիվ մակարդակում փոխգործակցել Ռուսաստանի հետ այդ ոլորտներում եւ ակտիվորեն ուղիներ որոնել՝ միասին պատասխան տալու ընդհանուր մարտահրավերներին՝ հանուն դրանց լուծման առավելագույն արդյունավետության»:
Ընդհանուր շահերի ոլորտների թվում փաստաթղթում նշված են հակաահաբեկչությունը, միգրացիայի հիմնախնդիրը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, կլիմայական հիմնախնդիրների լուծումը:
Ըստ որում հռչակագրում նշված է, որ G7-ը պատրաստ է շարունակել միակողմանի արգելիչ միջոցները, որպեսզի հասնի Ռուսաստանի կողմից համաշխարհային կարգի կանոնների կատարման եւ նրան դարձնի «համագործակցության պատրաստ գործընկեր»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: