Բաժիններ՝

Սիրիայում ռուս զինծառայողներ են զոհվել

Սիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր է: Այդ մասին   լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Ինչպես պատմել են գերատեսչությունում, ռուս զինծառայողները սպայի՝ ռուսաստանցի ռազմական խորհրդական հետ միասին գտնվում էին սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում՝ որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ:

Պայմանագրային զինծառայողներն ականի պայթյունից զոհվել են զինյալների կողմից ականանետային գնդակոծության ժամանակ: Ինչպես հավելել են պաշտպանության նախարարությունում, երրորդ զինծառայողի կյանքի համար շարունակում են պայքարել զինվորական բժիշկները, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930