«Կարծում եմ՝ իշխանություն-Ծառուկյան լռելյայն կոնսենսուս կա». Քաղաքական մեկնաբան

Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի քիչ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական լարվածություն չկար: Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ գրեթե միշտ ընտրություններից հետո լարված իրավիճակ է եղել, ինչն այս անգամ չկար:

«Սովորաբար Երևանի քաղաքապետի ընտրությունը հաջորդել է համապետական ընտրություններին, որոնցից հետո բավական զգալի լարված վիճակ է եղել, կուտակված էներգիա է եղել հասարակության մեջ, հետընտրական պրոցեսներ են եղել: Երևանի քաղաքապետի ընտրությունը որոշ առումով կատարել է այդ էներգիան լիցքաթափող և չեզոքացնող դեր, 2008 թվականից հետո դրանով ավարտվեց Կոնգրեսի շարժման շրջանը, 2013-ի «Բարևի» հեղափոխությունը քաղաքապետի ընտրությամբ գնաց և զրոյացավ, հիմա պարզապես այդ խնդիրը չկա, չեզոքացնելու որևէ էներգիա, լիցք չկա, և այդ առումով՝ չկա «Ծառուկյան» դաշինքի մասնակցության անհրաժեշտությունը, որը սովորաբար բուֆեր է իշխանության համար: Այստեղ, կարծում եմ՝ իշխանություն-Ծառուկյան լռելյայն կոնսենսուս կա՝ չմասնակցելու վերաբերյալ»,- նշեց քաղաքական մեկնաբանը:

Հ. Բադալյանը չի կարծում, որ ընդդիմադիրներն այստեղ մասնակցության շատ մեծ խնդիրներ կամ մոտիվացիաներ կարող են ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս