Չինաստանում թափանցիկ հատակով 200 մետր բարձրությամբ զբոսուղի են բացել կիրճի վրա
Չինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Զբոսուղին ունի «A» տառի ձեւ, դրա հատակը պատրաստված է ապակուց: Նշվում է, որ այցելուների առավելագույն քանակությունը, որոնք կարող են գտնվել դրա վրա, չի գերազանցում 80-ը:
Տեղի վարչակազմը պլանավորում է դիմում ներկայացնել Գինեսի ռեկորդների գիրք, որպեսզի ապակե հատակով զբոսուղին ամենաերկարը ճանաչեն աշխարհի համանման կառույցների շարքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: