Բաժիններ՝

Ստոկհոլմի ահաբեկչության մեջ կասկածվող Ռահմաթ Ակիլովը խոստովանել է իր մեղքը

Ապրիլի 7-­ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-­ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը: Այդ մասին Ստոկհոլմի օկրուգային դատարանին հայտնել է կասկածյալի փաստաբան Յուհան Էրիքսոնը:

Կունգսհոլմենի շրջանի դատարանի շենքում նիստն ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում: Նիստին ներկա է ռուսալեզու թարգմանիչը,

Ապրիլի 7-­ին առեւանգված բեռնատարը, որը պատկանում է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթի է ենթարկել մարդկանց՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել է 15 մարդ, զոհվել են չորսը:

Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին՝ Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում նա խոստովանել է կատարած հանցագործությունը:

Պարզվել է, որ ձերբակալվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից է: «Սիրիայում ռմբակոծությունները պետք է դադարեցվեն»,­-հայտարարել է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել է այդ երկրի ծայրահեղականներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս