Բաժիններ՝

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

Ապրիլի 10-ին, ժամը 05:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 54-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Opel» մակնիշի 71 DU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Ապրիլի 10-ին, ժամը 05:03-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քարաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի 34 RL 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Ապրիլի 10-ին, ժամը 01:25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 22-րդ կմ-ին ավտոմեքենաները ձնաբքի և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (29 ուղևոր):

***

Ապրիլի 10-ին, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 34 ML 651 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս