Միհրան Հարությունյանն ամուսնացել է
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/17522951_1433887273349631_1285753928887469490_n_640x421.jpg)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և նրա սիրելին՝ Մակտինա Բեբիյան, ամուսնացել են, գրում է Asekose.am-ը: Այս մասին տեղեկանում ենք Մակտինայի Instagram-ի էջի նոր լուսանկարներից, որոնց միջոցով վերջինս շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար:
«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Շնորհակալ եմ իմ մտերիմներին և հարազատներին, ովքեր իմ կյանքի ամենակարևոր և պատասխանատու օրը կողքիս էին»,- լուսանկարներից մեկը մակագրել է Միհրանի կինը: