Բաժիններ՝

Իդլիբում քիմիական գրոհի զոհ է դարձել 84 մարդ, վիրավորվել են 545-­ը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7­-ին հայտնել է, որ Սիրիայի Խան­ Շեյխուն քաղաքում քիմիական գրոհի զոհերի թիվը հասել է 84­-ի, տուժել է 545 մարդ։

«Ահա այն թվերը, որոնք մենք ստացել ենք մեր գրասենյակից, Իդլիբի առողջապահական վարչությունից` 84 զոհ, 545 վիրավոր»,­մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ-­ի մամուլի քարտուղար Թարիք Յազարեւիչը: Նրա տվյալներով՝ զոհվածներից 27-­ը երեխաներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս