Բաժիններ՝

ԻՊ­-ից ազատագրված Սիրիայի և Իրաքի տարածքների ականազերծումը կտևի մինչև 50 տարի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվելուց հետո Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը եւ մաքրումը կարող է տեւել 40­-ից մինչեւ 50 տարի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ ականազերծման հարցերով գործակալության տնօրեն Ագնես Մարկայյուին:

«Մենք տասնամյակների աշխատանքի ենք բախվելու այս երկրներում, որպեսզի նրանք ունենան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի քաղաքների տեսքը, որտեղ մենք ժամանակ առ ժամանակ մինչ օրս չպայթած զինամթերք ենք գտնում»,­-հայտարարել է նա մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ միայն Իրաքում ականազերծման գործողությունների անցկացման համար կարող է պահանջվել տարեկան 170-­ից մինչեւ 180 մլն դոլար այն դեպքում, երբ միայն Մոսուլը չպայթած ականներից մաքրելու համար ամեն տարի կծախսվի մինչեւ 50 մլն դոլար, հաղորդել է«Ինտերֆեքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս