ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է «Թեժ գիծ»
ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հորդորում են զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է: