Բաժիններ՝

Մերկելի կուսակցությունը հաղթել է Սաարի երկրամասում կայացած ընտրություններում

Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ավելի քան համոզիչ հաղթանակ է տարել Սաարի Ֆեդերալ Երկրամասի լանդտագի (երկրամասի խորհրդարան) ընտրություններում: Այս մասին վկայում են ARD հեռուստաալիքի ներկայացրած ելքահարցումները:

ՔԴՄ­-ն հավաքում է շուրջ 40 տոկոս, մինչդեռ սորցիալ­դեմոկրատներն ստանում են ընդամենը մոտավորապես 30 տոկոս: Ընդրողների մասնակցությունը կազմել է 71 տոկոս եւ եղել է գրեթե 10 տոկոսով ավելի, քան 2012 թվականին: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ շուրջ 800 հազար մարդ:

Այսպիսով, Սաարում, ամենայն հավանականությամբ, իշխանության գլուխ կմնա «մեծ կոալիցիան (ՔԴՄ եւ ԳՍԴԿ): Գերմանիայի սոցիալ­դեմոկրատական կուսացությունը (ԳՍԴԿ) պարտություն էր կրել Մարտին Շուլցի օրոք անցկացված առաջին ընտրություններում, որը պաշտոնապես կուսակցության նախագահ է դարձել մարտի 19-­ին:

Այսպես կոչված Շուլցի Էֆեկտը, որն դրսեւորվում էր սոցիալ­դեմոկրատների վարկանիշի հետեւողական աճով, չարդարացավ: ԳՍԴԿ­-ի առաջնորդն ընդունել է կուսակցության պարտությունը: «Մենք այս երեկո չհասանք նպատակին»,­-հայտարարել է նա ՑԴՖ հեռուսաալիքի եթերում: Սաարը գտնվում է Գերմանիայի հարավ ­ արեւմուտքում: Դա Գերմանիայի՝ տարածությամբ ամենափոքր ֆեդերալ երկրամասն է, եթե հաշվի
չառնենք երկրամաս­քաղաքները՝ Բեռլինը, Բրեմենը եւ Համբուրգը: Սաարում մեկ միլիոնից փոքր­ինչ պակաս մարդ է բնակվում: Եվ այնուամենայնիվ այս երկրամասում տարածաշրջանային ընտրությունները համարվում են գերմանական կուսակցությունների համար առաջին կարեւոր թեստը Բունդեստագի ընտրությունների տարում, որոնք կկայանան սեպտեմբերի 24-­ին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս