Ջրալցվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բնակարանը. քաղաքացուն անօգնական վիճակում հայտնաբերել են խոհանոցի հատակին

Մարտի 20-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Մեծի պողոտայի թիվ 36 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին) ջրալցվում է մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1940 թ. ծնված Լ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները փակել են բնակարանի ջրի և գազի փականները և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր

Լրահոս