Բաժիններ՝

7 նշան, որ դուք իսկապես դուր եք գալիս տղամարդուն

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է տղամարդը վերաբերվում ձեզ, հարկավոր չէ ուղիղ հարցնել նրան կամ փորձել գուշակել։ Պարզապես ուշադրություն դարձրեք նրա վարքագծին։ Adme.ru կայքը գրում է, որ ժեստերը կարող են վկայել մարդու մտադրությունների մասին։

1. Ձեռք է տալիս մազերին։ Սովորաբար այս կերպ տղամարդիկ փորձում են վստահություն հաղորդել։ Հմայիչ մարդու տեսնելով՝ բնազդաբար փորձում ենք ավելի լավ տեսք ունենալ, օրինակ՝ շտկում ենք սանրվածքը։ Սա վերաբերում է նաև կանանց։

2. Ձեռքերը պահում է գոտկատեղի հատվածում։ Եթե տղամարդը ձեռքերը պահում է մարմնի այս հատվածում՝ ձեռքերը դնում է գրպանը կամ պահում գոտկատեղի հատվածում, սա ուժի ցուցադրման նշան է։ Նույնը կարելի է ասել, երբ տղամարդը նստած է՝ ոտքերը լայն բացած վիճակով։

Կարդացեք նաև

3. Փորձում է, որքան հնարավոր է՝ շատ տարածք զբաղեցնել տարածության մեջ։ Սա ևս վկայում է այն մասին, որ դուք դուր եք գալիս տղամարդուն։

4. Բաց կեցվածք։ Շփման ընթացքում առավել բաց դիրք ենք ընդունում այն անձի համեմատ, ով մեզ համար գրավիչ է։ Ուշադրություն դարձրեք նաև կոշիկներին և գուլպաներին։ Մարդիկ չեն էլ նկատում, որ դրանք շրջում են այն անձի ուղղությամբ, ում հետ ցանկանում են խոսել։

5. «Արթնացած» պերճախոսություն։ Ուշադրություն դարձրեք՝ արդյոք տղամարդն ավելի շատախո՞ս է դառնում, երբ հայտնվում եք նրա տեսադաշտում։ Դա վկայում է այն մասին, որ նա ցանկանում է տպավորություն գործել:

6. Կեցվածքի կրկնօրինակում։ Ուշադրություն դարձրեք՝ արդյոք տղամարդը մասնակիորեն կամ ամբողջությամբ կրկօրինակո՞ւմ է ձեր ընդունած կեցվածքը։ Դա նշանակում է, որ տղամարդը փորձում է հասկանալ ձեզ և որևէ ընդհանուր բան գտնել, իսկ ենթագիտակցությունը դա արտացոլում է մարմնի վրա։

Գրգռված դիմաշարժություն։ Եթե տղամարդուն դուր եք գալիս, նրա դեմքը բաց, ընկերական արտահայտություն է ստանում։ Հայացքը դառնում է նուրբ և հետաքրքրված, իսկ եթե նա նաև անհանգստանում է, կարող է կարմրել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս