![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Սպիտակում գտնվող տնակում. մեկնել է երեք մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/hrdeh1.jpg)
Մարտի 15-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի տնակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան թաղամասի թիվ 18 ոչ բնակելի ինքնաշեն տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 00:27-ին: Այրվել է տնակը` մասամբ (մոտ 40 քմ):