Բաժիններ՝

Արմավիրի մարզում 60-ամյա մեքենավարը էլեկտրաքարշիչով վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրա հայտնված 86-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայությունից, որ Երևան-Գյումրի 2834-կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, թիվ 682 էլեկտրաքարշիչի վարորդը վրաերթի է ենթարկել գծերի վրա գտնվող հետիոտնին, ով տեղում մահացել է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված, սակայն փաստացի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում բնակվող 86-ամյա Մարգարիտա Պողոսյանն էր, իսկ էլեկտրաքարշիչը վարել է Գյումրի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 60-ամյա Սամվել Հարությունյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինս աշխատում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում, որպես մեքենավար։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս