Բաժիններ՝

Կենդանակերպի նշանները՝ ըստ լուսնային օրացույցի

Dailyhoro.ru կայքը գրում է, որ լուսնային կենդանակերպի օգնությամբ կարելի է վեր հանել թաքնված տաղանդներն ու հասկանալ, թե կյանքի որ ոլորտներում կարող եք հաջողության հասնել։

Խոյերն առանձնանում են բարձր ակտիվությամբ, էնտուզիազմով և կյանքի նկատմամբ մեծ սիրով։ Կարող են հեշտությամբ հասնել ցանկալիին։ Հաջողության են հասնում կազմակերպչական և կառավարման ոլորտում։ Թերություններից են մյուսների զգացմունքներն ընդունելու դժվարությունները և նպատակներին հասնելու համար ցանկացած ճանապարհն ընտրելը։

Ցուլերը ձգտում են նյութական և հոգեկան կայունության, կենտրոնանալու բարձր կարողության։ Ֆինանսական առումով հաջողության են հասնում։ Թերություններից են կամակորությունը և գործունեության ոլորտի վրա կենտրոնացվածությունը։

Երկվորյակների բնավորության մեջ երկակիություն է առկա՝ թեթև բնավորությունն ու ընկերասիրությունը համատեղվում են բացասական զգացմունքների պոռթկումների հետ։ Կարող են մյուսների զգացմունքները հասկանալ այնպես, կարծես իրենք են զգում դրանք։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներին ուղեկցում է հաջողությունը։

Կարդացեք նաև

Խեցգետինները զգացմունքային են։ Սուր են ընկալում աշխարհը, կարող են նկատել մյուսների բնավորության ամենափոքր փոփոխությունները։ Երբեմն սա հանգեցնում է հոգեկան հյուծվածության և հիվանդությունների նյարդային ֆոնի վրա։ Արտիստիկ են, հեշտությամբ են հաջողության հասնում արվեստում։

Առյուծներն ի ծնե լիդեր են։ Լավ զարգացած ինտուիցիան միշտ հուշում է նրանց, թե ինչպես է հարկավոր դուրս գալ ցանկացած խնդրահարույց իրավիճակից։ Խարիզմատիկ են, փառասեր, ինչը կարող է էգոիզմի հանգեցնել։ Կարող են հաջողությամբ դրսևորել իրենց ցանկացած ոլորտւմ, որը կապված է հրապարակայնության հետ։

Կույսերի բնավորության գերակա գծերից են պունկտուալությունը, նրբությունն ու հանգստությունը։ Կարող են ներդաշնակություն բերել նույնիսկ ամենաանկայուն շրջապատ և բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Հաջողությամբ դրսևորվում են բժշկության ոլորտում, ինչպես նաև երեխաների հետ աշխատանքում։

Կշեռքներն իրենց վառ են դրսևորում մյուսների հետ հարաբերություններում։ Ամուր ամուսնական հարաբերություններ են կառուցում։ Անհրաժեշտ աջակցություն ստանալու դեպքում հաղթահարում են ինքնավստահության պակասը և հաջողության հասնում։

Կարիճները լավ զարգացած ինտուիցիա և ստեղծագործական միտք ունեն։ Լավ զգում են մյուսներին, կարող են հաշվարկել իրավիճակը մի քանի քայլ առաջ և կանխատեսել սպասվող իրադարձությունները։ Ինքնադրսևորման համար հաճախ ստեղծագործական գործունեության ոլորտ  են ընտրում։

Աղեղնավորներն ակտիվ են և անկանկատեսելի։ Լավ վերլուծական կարողություններ ունեն, հակված են էպատաժային պահվածքի։ Սթրեսային իրավիճակներում կարող են ենթարկվել պոռթկմանը և չմտածված քայլեր անել։ Իրենց հաջողությամբ դրսևորում են հանրային մասնագիտություններում։

Այծեղջյուրները նպատակասլաց են և կենտրոնացած։ Կարողանում են պլանավորել ժամանակը և կանխատեսել սեփական գործողությունների արդյունքները։ Այդ պատճառով էլ հեշտությամբ հասնում են նպատակներին։ Պրագմատիկ են, հազվադեպ են վառ զգացմունքներ արտահայտում։ Ուշադրություն չեն դարձնում այն ամենին, ինչ իրենց չի վերաբերում։

Ջրհոսները մեծ ուշադրություն են դարձնում շրջապատող աշխարհին։ Ցանկանում են ճանաչել բնության և մարդու բնավորության գաղտնիքները։ Այդ պատճառով էլ մանրակրկիտ վերլուծում են յուրաքանչյուր մարդու անձը, ում հետ հարաբերություններ են սկսում։ Երբեմն մարդկանց մասին կարող են ավելի շատ բան պատմել, քան վերջիններս գիտեն իրենց մասին։ Լավ հոգեբաններ են։

Ձկներն առանձնանում են շրջապատի հանդեպ մեծ սիրով։ Միշտ պատրաստ են շրջապատին նյութական և հոգեբանական օգնություն ցուցաբերել։ Հաճախ են բախվում են այն երևույթի հետ, երբ մարդիկ իրենց բարությունն օգտագործում են սեփական նպատակներով։ Պաշտպանության կարիք ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս