«Եթե մենք կառուցեինք նախընտրական բյուջե, դա ստահոդ բյուջե կլիներ»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդամենը նախընտրական խոստումներ է համարում այլ քաղաքական ուժերի հայտարարությունները, թե իշխանության գալու դեպքում շեշտակի բարձրացնելու են աշխատավարձերն ու թոշակները։

Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Հանրապետականը ընտրություններին ընդառաջ ներկայացրել է իրատեսական և կայունացնող բյուջե, որովհետև չի ցանկանում խոստումներ տալ, որոնք հետագայում չի կարողանալու իրականացնել։

«Եթե մենք կառուցեինք նախընտրական բյուջե, դա ստահոդ բյուջե կլիներ, իսկ մենք ասել ենք, որ ընտրություններին ընդառաջ մենք բերում ենք ոչ թե նախընտրական, այլ կայունացնող բյուջե։ Իսկ այն գործիչները, ովքեր հայտարարում են, որ կարող են շեշտակի  բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, բոլորն էլ հասկանում են, որ դրանք ընդամենը նախընտրական խոստումներ են»,- նշեց Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց, որ առաջիկա ընտրություններին մասնակցոսղ քաղաքական ուժերից որոշները իշխանությունների հետ ճանապարհ են անցել, կոալիցիա են կազմել տարբեր տարիների։ Պատգամավորն այդ քաղաքական ուժերին խորհուրդ տվեց չմոռանալ անցյալը և կուրորեն չպայքարել Ազգային ժողով մտնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031