Բաժիններ՝

«Թուրքիան չի պատրաստվում Ասադին ուժով գահընկեց անել». Էրդողանի խորհրդական

Թուրքիան համագործակցության չի գնա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, սակայն միևնույն ժամանակ չի պատրաստվում նրան իշխանությունից ուժով զրկել, RT-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը։

«Թուրքիան չի պատրաստվում գնալ հակազդեցության ու ուժով հեռացնի Ասադին։ Ահա, թե ինչու Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են անցկացնում Աստանայում։ Չեմ կարծում, թե ուժի կիրառումը Ասադի նկատմամբ ներկայումս օրակարգում դրված է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Անկարան չի պատրաստվում համագործակցել Սիրիայի նախագահի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս