Բաժիններ՝

Ճամպրուկ-վերարկու՝ ավիաուղևորների համար

Ավստրալացի դիզայներներն ստեղծել են այսպես կոչված ճամպրուկ-վերարկու, որի գրպաններում կարելի է տանել մինչեւ 15 կիլոգրամ ընդհանուր քաշով իրեր: Airport Jacket-ը նախատեսված է ավիաուղեւորների համար: Այս մասին գրել է Daily Mail-ը:

Վերարկուն ունի 14 խորը գրպան, որոնցում, օրինակ, տեղավորվում են երկու նոութբուք, iPad, երկու զույգ կոշիկ, ջինս, հինգ մարզաշապիկ, ջեմպեր եւ լուսանկարչական  ապարատ:
Juice Promotions Australia արտադրող ընկերությունը նշում է, որ իրենց մշակման շնորհիվ ճանապարհորդները կկարողանան իրերն ուղեբեռ չհանձնել, այլ դրանք հետները տանել հանրանավ:

Airport Jacket-ը ցանկության դեպքում հնարավոր է վերածել պայուսակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս