Էդգար Մանուչարյանը հեռացել է «Ռատչաբուրի»-ից
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացել է թայլանդական «Ռատչաբուրի»-ից:
Այդ մասին 30ամյա հարձակվողը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հեռանում եմ «Ռատչաբուրիից». հաջողություն տղաներ»,- գրել է Մանուչարյանը:
Հայաստանի հավաքականի հարձակվողը թայլանդական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարվա նոյեմբերից և վերջինիս կազմում նախապատրաստվում էր Թայլանդի առաջնությանը: Մինչ այդ նա հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալ»-ում: