Բաժիններ՝

Երևանում քաղաքացիները ավտոմեքենայում ուշագնաց են եղել

Փետրվարի 3-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Պարույր Ս.-ն և 1975 թ. ծնված Արման Ղ.-ն:

Արման Ղ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Երևանի Թևոսյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում գտնվելու ժամանակ ուշագնաց են եղել:

Փետրվարի 4-ին, ժամը 7-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված ավտոմեքենայի մեջ շմոլ գազից թունավորումով հիվանդանոց են դիմել նաև 30-ամյա Հայկ Խ.-ն և 1985 թ. ծնված Արման Մ.-ն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս