Բաժիններ՝

ԱՄՆ մաքսային ծառայությունը հայտնել է արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին

ԱՄՆ-ի մաքսային սահմանապահ ծառայությունն ավիաընկերություններին հայտնել է մուսուլմանական 7 արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին:

Ի պատասխան հայտարարությանը, Qatar Airways ավիաընկերությունն արդեն տեղեկացրել է, որ անհապաղ ուղևորներին սկսում է թույլատրել մուտքն օդանավ: Այս մասին հաղորդում է  BBC-ին:

Մաքսային ծառայության որոշման մասին հայտնի է դարձել Սիեթլ նահանգի դատարանի որոշումից ժամեր հետո: Դատարանը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը: Ավելի ուշ Սպիտակ տունը հաղորդեց, որ նախատեսում են վիճարկել դատարանի այդ որոշումը: Սպիտակ տունը նախագահ Թրամփի միգրացիոն հրամանագիրը համարել է իրավական և տեղին:

Նախագահի հրամանագրից հետո չեղյալ է համարվել արդեն տրված ավելի քան 100 հազար մարդու մուտքի վիզա: ԱՄՆ-ի իշխանությունները նշում էին, որ բոլոր միգրանտները, ովքեր մշտական բնակության թույլտվություն ունեն, առանց արգելքի կարող են հայտնվել ԱՄՆ-ում:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտարարություն էր տարածել` կապված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի հետ, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ

: Հայտարարության մեջ հանձնախումբը նշել է, որ շարունակում է մտահոգված լինել նախագահի հրամանագրի առնչությամբ` թե ԱՄՆ քաղաքականության, թե հայ անհատների ու ընտանիքների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:

Հայտնելով, որ իրենք խնդրի առնչությամբ կապի մեջ են Կոնգրեսի և Սպիտակ տան հետ` հանձնախումբը խորհուրդ է տվել այն հայերին, ում բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մտնելիս կամ արգելվել է նրանց մուտ ը երկիր, կապվել հանձնախմբի հետ և տեղեկացնել, թե ինչ իրադրության պայմաններում են գտնվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս