«Յուվենթուսը» մտադիր է հեռացնել Ալեգրիին
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենթուսը» կարող է փոխել գլխավոր մարզչին: Ինչպես հաղորդում է Quotidiano Sportivo-ն, «Յուվենթուսի» ղեկավարությունը պլանավորում է մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել Մասիմիլիանո Ալեգրիից:
Թուրինյան ակումբի ղեկավարները դժգոհ են առաջընթացի բացակայությունից և Իտալիայի Սուպերգավաթում «Միլանից» կրած պարտությունից:
Որպես փոխարինող՝ «Յուվենթուսը» դիտարկում է «Ֆիորենտինայի» ներկայիս մարզիչ Պաուլու Սոուզային: Թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը