Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս 11 մարդ է ձերբակալվել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.comը: Մանրամասները՝ idealsystem.am կայքում։
Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» և «զինված ահաբեկչական կազմակերության անդամ լինելու» մեղադրանքներով:
Ահաբեկչության գործով հետաքնչական և հետախուզական գործողությունների արդյունքում հունվարի 11ին ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էր 35 մարդ:
Դեկտեմբերի 31ի գիշերը Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գործող Reina գիշերային ակումբում պայթյուն էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էր 39 մարդ: