Վիրահատության համար հիվանդանոց տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի
Փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փախուստի է դիմել վիրահատության համար այնտեղ տեղափոխված կալանավորը:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ փախուստի դիմած անձը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված Սուրեն Գրիգորյանն է:
Հետաքննությունը վարում է ոստիկանութան Մաշտոցի բաժինը: