Ոստիկանությունը՝ Սարի-Թաղում բռնկված հրդեհի մասին
Փետրվարի 4-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տունը այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվում է 1988 թ. ծնված Արամ Ա.-ի տունը:
Հրդեհը մարվել է ժամը 4-ին:
Դեպքի հանգամանքները և հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում են:
Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ նախապատրաստվում են նյութեր: