Բաժիններ՝

Ճապոնիայում նորաձև է դարձել մեծահասակներին բարուրելը

Տոկիոյում նորաձեւ է դարձել օտոնամակի թերապիան՝ բուժական պարապմունք, որի ընթացքում մեծահասակներին բարուրում են, ինչպես նորածիններին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Օտոնամակին հնարել է ճապոնացի մանկաբարձուհի Նոբուկո Վատանաբեն: Նա ենթադրել է, որ բարուրելը կօգնի այն կանանց, որոնք ծննդաբերությունից հետո ցավեր են ունենում ազդրերի, ուսերի եւ մեջքի շրջանում:

Պարապմունքների մասնակիցները պառկում են մեջքի վրա, ծնկները սեղմում են կրծքավանդակին, ինչից հետո նրանց գլխի հետ միասին փաթաթում են մեծ սպիտակ խանձարուրի մեջ: Հաջորդ 20 րոպեն նրանք անցկացնում են հատակի վրա՝ թեթեւակի օրորվելով մի կողքից մյուսը:

Մեթոդի կողմնակիցները կարծում են, որ այն կարող Է ծառայել որպես մերսման այլընտրանք եւ բուժական ֆիզկուլտուրա:

«Այնտեղ տաք է, եւ յուրահատուկ զգացողություն ես ունենում ամբողջ մարմնում»,-պատմել է կինը օտոնամակիի պարապմունքի ավարտվելուց հետո եւ հավելել, որ երբեք ոչ մի նման բան չի զգացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս