Արամ Սարգսյանը ռեյտինգայինով առաջադրվելու է Սյունիքում
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքում։ Ինչպես այսօր «Ելքի» համաժողովից հետո լրագրողներին ասաց Ա.Սարգսյանը, Արարատում ռեյտինգայինով առաջադրվելու է իր ընկերը՝ Թևանյան Ռազմիկը, որը նաև «Ելք» դաշինքից է, և ինքը որոշել է ռեյտինգայինով մասնակցել Սյունիքի ընտրություններին։
«Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ, կարծում եմ՝ դա այն տեղն է, որտեղ ես ասելիք ունեմ»,- ասաց Ա.Սարգսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում որոշում կայացնելու է դաշինքը։
Ըստ նրա՝ դաշինքի միասնական ցուցակը հենց հիմա էլ կարող են հրապարակել, սակայն հնարավոր են քաղաքական զարգացումներ, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության հետ վերսկսել են քննարկումները, և արդյունքում՝ դաշինքը կարող է դառնալ 4 համազոր կուսակցությունների միասնություն, և ճիշտ չէ ցուցակը հրապարակել, հետո փոփոխություն կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում: