«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Առաջին խաղակեսի 27-րդ րոպեին մանկունյանցիների ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձեռքով խաղաց սեփական տուգանայինի մատույցներում, ինչից հետո խաղի մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Կարմիր սատանաների» դարպասին: Հարվածը հստակ իրացրեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները:
Երկրորդ խաղակեսի 84-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» հավասարեցրեց խաղի հաշիվը. Վալենսիայի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչն իր հաշվին գոլ գրանցեց:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր թիմի մեկնարկային կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» 1:1
Գոլեր. Իբրահիմովիչ, 84 – Միլներ, 27 (11 մետրանոց)