Կիտրոնը, աղն ու բիբարը կօգնեն այս 8 խնդիրների դեպքում

Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։ Takprosot.cc կայքը գրում է, որ բազմաթիվ բաղադրատոմսերի շարքում հանդիպում է նաև կիտրոնի համադրությունն աղի և բիբարի հետ։ Այս «դեղամիջոցն» առաջին հերթին օգնում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում, բայց ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ևս։

1. Օգտակար է մրսածության դեպքում, հատկապես, երբ հազում եք։ Առավել արագ կազդուրվելու համար խորհուրդ է տրվում ջրի կամ թեյի մեջ մի փոքր աղ, բիբար և կիտրոնի հյութ ավելացնել։ Կարող եք պարզապես կտրատել կիտրոնը և ավելացնել ջրի մեջ։

2. Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով՝

  • 200 մլ տաք ջուր
  • ½ թեյի գդալ կիտրոնի հյութ
  • ½ թեյի գդալ աղ

3. Եղունգների համար վաննաներն առավել օգտակար կլինեն, եթե ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունց աղ ավելացնեք։

Կարդացեք նաև

4. Աղն ու կիտրոնը կարող են օգնել նաև ցելյուլիտի դեմ պայքարում։

5. Խումհարի դեպքում տոմատի հյութ խմեք, որին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և աղացած սև բիբար։

6. Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ամեն օր 1 բաժակ տաք ջուր խմեք, ավելացրեք քառորդ թեյի գդալ սև բիբար, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

7. Սրտխառնոցի դեպքում ջուր խմեք, ավելացրեք կիտրոնի հյութ և սև բիբար։

8. Համային նոր զգացողությունների կարի՞ք ունեք։ Եթե մանրացնեք կիտրոնի կեղևը, սև բիբարն ու աղը, կստանաք համեղ համեմունք, որը կարագացնի նաև նյութափոխանակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս