Թուրքիայում ՌԴ դեսպան կարող է նշանակվել Պուտինի լիազոր ներկայացուցիչը
Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի փոխարեն Ռուսաստանը կարող է դեսպան նշանակել ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչին Պրիվոլժսկի դաշնային օկրուգում՝ Միխայիլ Բաբիչին։ Այս մասին հայտնում է Дождь-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։
Բաբիչը դեռևս անցած ամռանը կարող էր նշանակվել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան հեռացող Միխայիլ Զուրաբովի փոխարեն։ Խորհրդարանը հավանություն էր տվել նրա նշանակմանը, սակայն Ուկրաինան մերժել էր նրա նշանակումը՝ դա մեկնաբանելով նրանով, որ վերջինս չունի դիվանագիտական փորձ։