Կարմիր խաչը հուսով է վերսկսել արևելյան Հալեպի բնակիչների տարհանումը. Reuters
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաշվարկում է վերսկսել արևելյան Հալեպի բնակիչների տարհանումը, Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
«Մենք պատրաստվում ենք վերսկսել մարդկանց տարհանումը արևելյան Հալեպից: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա կիրակի օրը»,- ասել է նա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Իվ Դակկորը շվեյցարական La Tribune de Geneve թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ներկայումս կազմակերպությունը Կարմիր մահիկի սիրիական միության հետ փորձում է լուծում գտնել, որը կդյուրացնի արևելյան Հալեպից «վերջին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ վիրավորների» տարհանունը: