Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսի համար հավատարմագրվել է 1300 լրագրող
Ավելի քան 1300 լրագրող է հավատարմագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք ամենամյա մեծ մամուլի ասուլիսի լուսաբանման համար։
Ինչպես հայտնում է Interfax-ը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավարտվել է մամուլի ասուլիսի հավատարմագրումը, ավելի քան 1350 լրագրող է հավատարմագրվել։ Ներկայումս այդ քանակությունն ուսումնասիրվում է համապատասխան ծառայությունների կողմից»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շարունակվում է նախապատրաստվել այդ մամուլի ասուլիսին։