Իբրահիմովիչին որակազրկում է սպառնում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/zlatan-ibrahimovic-manchester-united-goal-celeb-leicester-city-community-shield_3761021_640x420.jpg)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում մանչեսթերյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և Շեյմուս Կոուլմանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Իբրահիմովիչին որոկազրկում է սպասվում:
Հիշեցնենք, որ այս դրվագում Իբրահիմովիչը ոտքով հարվածեց մրցակցի գլխին:
Անգլիայի ֆուտբոլային միությունը ուսումնասիրություն է կատարում: Ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը կորոկազրկվի մեկ խաղով:
Իբրահիմովիչը, խոսելով այս դրվագի մասին, նշել է, որ չի եղել որևէ դիտավորություն:
«Սա ֆիզիկական պայքար էր: Մրցակիցը կոշտ էր խաղում: Սա սովորական պայքար էր և ես պարզապես ցանկանում էի խուսափել բախումից» ,-նշել է Զլատանը:
Սիրարփի Աղաբաբյան