Բաժիններ՝

Արևելյան Հալեպում զինյալներն սկսել են կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ վարել. ԶԼՄ-ներ

Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանների զինված խմբավորումները գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի կառավարական բանակի ներկայացուցիչների հետ կապիտուլյացիայի պայմանների մասին, հայտնում է երկրի կառավարությանը մոտ կանգնած «Ալ-Վաթան» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ Հալեպի արևելյան հատվածներում կառավարական բանակի վստահ հաղթանակներից հետո արմատական խմբավորումների շարքերում տարաձայնություններ են առաջացել։

Աղբյուրները նշում են, որ հակառակ նրան, որ զինյալներն ավելի վաղ հրաժարվել էին լքել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները, նրանցից շատերը հակվում են այն բանին, որ ընդունեն իշխանությունների վերջնագիրը։

«Ծանր կորուստների ֆոնին զինյալները մեղադրանքներ են տեղում միմյանց հասցեին, այն ժամանակ, երբ նրանցից շատերը գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի բանակի հետ՝ իրենց վիճակը օրինականացնելու ու Հալեպի արևելյան թաղամասերից դուրս գալու նպատակով»,- գրում է «Ալ-Վաթանը»։
Ավելի վաղ զինյալները հրաժարվել էին հանձնել զենքն ու խաղաղ հեռանալ քաղաքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս