Ինչպես է կուտակվել ԿԲ-ի 81 մլրդ դրամ վնասը
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուլի իր էջում գրել է.
«Ո՞վ կարող է ասել, ինչքան է ԿԲ-ի վնասն այս պահին։ Եթե բացեք բալանսն ու ասեք 145 միլիարդ դրամ՝ կսխալվեք։ Այն իրականում կրկնակի քիչ է։
Ավելին, եթե զուտ հաշվապահորեն նայենք, այսօր ԿԲ-ը նույնիսկ կուտակած վնաս չունի, այլ ստանում է շահույթ, որը տալիս է կառավարությանը, որով էլ կառավարությունը մարում է նախկին վնասի դիմաց տված մուրհակը։ Իրական փող կստանա միայն մուրհակը վերջնականապես մարելուց հետո, որն այս պահի դրությամբ 81 միլիարդ դրամ է կազմում։
Իսկ որտեղի՞ց այդ կուտակած վնասը։ Կրկին պետք է վերադառնամ շինարարական փուչիկի տարիներին, ինչը զուգորդվեց դրամի գերարժևորմամբ։ Այո, վնասը ժառանգել ենք այդ տարիներից, երբ ԱՄՆ դոլարը 585-ից գահավիժեց մինչև 350 դրամ։
Այս ամենը ինչպե՞ս է ազդում ՀՀ քաղաքացու վրա։ Մոնետար ու ֆիսկալ քաղաքականության տեսակետից՝ ոչ մի կերպ։ Սրանք հաշվապահական ու վիճակագրական ձևակերպումներ են, որոնք հավասարակշռում են տնտեսությունը։
Միայն ԿԲ-ին թույլ չի տալիս էմիսիոն գումար տալ կառավարությանը՝ «պատժում է հին մեղքերի համար», մինչև հարաբերության նոր զրոյական հավասարակշռության կետը։ Թեպետ էլի կարող է տալ՝ թող արժեթուղթ գնի։
Եթե ոչ մի կերպ չի ազդում քաղաքացուն, ակնարկի իմաստը ո՞րն է։ Ակնարկում հստակ առաջարկություններ կան փոխելու հաշվապահական ու վիճակագրական կոնկրետ մեթոդներ, լիարժեք ներդնելու հանրային ֆինանսների վիճակագրության միջազգային ստանդրը, որպեսզի վերջիններս արտացոլեն իրականությունը, ու ստիպված չքրքրենք բազմաթիվ թվեր ու աղյուսակներ, որ հասկանանք, թե ինչը-ինչ է»։
Աշոտ Խուրշուդյանի վերլուծությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։