Բաժիններ՝

Նիկոլա Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդ տեղն է զբաղեցնում նոյեմբերի 20-ին կայացած նախնական ընտրություններում և հայտարարել քաղաքական կյանքից հեռանալու մասին։

Սարկոզին նաև հայտարարել է, որ կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է փրայմերիզի առաջատարի՝ իր նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին։ Երկրորդ տեղում է Ալեն Ժյուպեն։

«Ես քվեարկելու եմ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին»,- հայտարարել է Սարկոզին՝ կոչ անելով իր կողմնակիցներին նրան աջակցել 2017թ. նախագահական ընտրություններում, այլ ոչ թե «Ազգային ճակատին»։

Նախնական արդյունքներով՝ Ֆիյոնը հավաքել է ընտրողների 44% ձայները, Ժյուպեն՝ 28,1%, Սարկոզին՝ 21,1%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս