Ֆրանսիան Էստոնիա զինծառայողներ և տանկեր կուղարկի
2017թ. Ֆրանսիան Էստոնիայում կտեղակայի 300 զինծառայող, 5 Leclerc տանկ և հետևակի 13 մեքենա:
Այս մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտնել է իր էստոնացի գործընկերոջը՝ Հաննես Հանսոյին կանադական Գալիֆաքսում անվտանգության ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է DW-ի գերմանական ծառայությունը:
Երկու նախարարներն էլ հավաստիացրել են միմյանց, որ կզարգացնեն դաշնակցային հարաբերությունները:
«Անհրաժեշտ է ամրապնդել Եվրոպայի պաշտպանությունը, մեծացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում և հատկապես ՆԱՏՕ-ի սահմանային երկրներում»,- ընդգծել է էստոնացի նախարարը:
Ֆրանսիական ստորաբաժանումը կմտնի ՆԱՏՕ-ի ռազմական խմբի գումարտակային կազմի մեջ՝ Մեծ Բրիտանիայի հրամանատարությամբ, որը կտեղակայվի Տապա քաղաքում:
Լատվիայում գումարտակների հրամանատարությունը իր վրա կվերցնի Կանադան, Էստոնիայում՝ Մեծ Բրիտանիան, Լիտվայում՝ Գերմանիան, Լեհաստանում ղեկավարման մի մասը կիրականացնի ԱՄՆ-ն: