Բաժիններ՝

«Առաջնագծում նույն վիճակն է, ինչպես այս 24 տարիների ընթացքում». Մովսես Հակոբյան

Զինված ուժերը հետևում են Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների ընթացքին եւ անում համապատասխան հետևություններ: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով մասնակցում էր Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար կազմակերպված հեռուստակամրջին:

«Առաջնագծում նույն վիճակն է, ինչպես այս 24 տարիների ընթացքում: Ամբողջ իրավիճակը վերահսկելի է մեր կողմից: Վերջին տարիներին վիճակը նույն ձև է, որեւէ արտառոց բան չկա»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս