Սիեթլում Թրամփի դեմ ցույցի են դուրս եկել դպրոցականները
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում միջնակարգ և ավագ դպրոցների հազարավոր աշակերտներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է The Wall Street Journal-ը։
Պետական և մասնավոր դպրոցների դեռահասները երթով անցել են Կապիտոլիումի բլրով և Սիեթլի կենտրոնական թաղամասերով՝ վանկարկելով «Մենք չենք ընդունում ընտրված նախագահին»։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են «Իմ նախագահը չէ», «Սերը հաղթում է» կարգախոսներով պաստառներ։ Նշվում է, որ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 5 հազար աշակերտ 20 միջնակարգ և ավագ դպրոցներից։
Դպրոցականներն աջակցել են նրանց, որոնք դարձել են Թրամփի թիրախը՝ մուսուլմաններն ու ներգաղթյալները։