Միքայել և Կարեն Վարդանյանները չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունն ԱԺ ընտրություններում

Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում:

Սակայն, ասվածը չի բացառում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որևէ թեկնածուի: Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ: Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգը» հայրենական արտադրողներից առաջինն է արտահանման ծավալներով, աշխատատեղերի քանակով և ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի չափով:

«Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս