Ս. Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ ԱԹՍ-ի խոցման հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում». Razm.info
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ Թարթառի շրջանում հայկական զինուժի ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 14-ի երեկոյան «Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, որը փորձում էր թռիչք իրականացնել ռազմաճակատի Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի վրայով»:
«Դա իրականությանը չի համապատասխանում»,- Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց պարոն Հասրաթյանը: