Զանգվածային ձերբակալություններ Իզմիրի համալսարանում
Թուրքական ոստիկանությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների գործունեության հետաքննության շրջանակում Իզմիր քաղաքի համալսարանում ձերբակալել է 29 աշխատակցի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Դատախազությունը ստացել է մարդկանց ձերբակալելու 35 դատական հրաման։
Գործողություններ են իրականացվել միաժամանակ Իզմիր, Քոջաելի և Մանիսա նահանգներում։
Ձերբակալվածների տներում կատարվում են խուզարկություններ, հաղորդվում է Գյուլենի մասին գրականության հայտնաբերման մասին։
Ավելի վաղ Իզմիրում նմանատիպ գործողությունների հետևանքով ձերբակալվել էր 76 մարդ, որոնցից 57-ը կալանավորվել էր։