Պենտագոնում պատմել են ԱՄՆ-ին սպառնացող «հինգ վտանգների» մասին
ԱՄՆ-ը տարբերություններ է դնում սպառնալիքների միջև, որոնք, նրա կարծիքով, բխում է ԴԱԻՇ-ից, Իրանից, Հյուսիսային Կորեայից, Չինաստանի և Ռուսաստանի հետ տարաձայնություններից, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար էշթոն Քարտերը։
The Atlantic ամսագրի համաժողովի ժամանակ նրան խնդրել են թվարկել այն 5 «սպառնալիքները», որոնք տեսնում է Վաշինգտոնն իր համար։
Քարտերը դրանք անվանել է «մեծ հնգյակ»՝ նշելով, որ «դա ամենևին չի նշանակում, թե մենք բոլորի հետ գտնվում ենք պատերազմական վիճակում»։
Նրա խոսքով՝ «ԴԱԻՇ-ի նկատմամբ, որը վտանգավոր է Իրանից և Հյուսիսային Կորեայից», ԱՄՆ-ի կարգախոսն է՝ պայքարել հենց հիմա։ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ այդպես շարունակվում է տասնամյակներով։
«Ռուսաստանի և Չինաստանի դեպքում այլ իրավիճակ է, մենք նրանց հետ ունենք խառը հարաբերություններ, երբ փորձում ենք համագործակցել ու հասնել ընդհանուր նպատակների, սակայն կան նաև հարցեր, որոնց շուրջ ունենք տարաձայնություններ»,- հայտարարել է Քարտերը։