Իրանը մտադիր է 36 տարում առաջին անգամ հրաժարվել բենզինի ներկրումից
Իրանը 2017 թվականին 36 տարում առաջին անգամ պլանավորում է հրաժարվել բենզինի ներկրումից, հայտարարել է Իրանի National Iranian Oil Refining and Distribution Company-ի (NIORDC) գործադիր տնօրեն Աբաս Կազեմին, որի խոսքերը մեջբերում է Shana գործակալությունը։
«Դատելով գործող նավթավերամշակման նախագծերից՝ այս տարին կդառնա վերջին տարին, երբ իրանական նավահանգիստներում բեռնաթափվում են բենզինի խմբաքանակներ, 2017թ. այդ ռազմավարական ապրանքի ներկրումը, որը մեծ պահանջարկ ունի, կավարտվի»,- ասել է Կազեմին։
Նրա խոսքով՝ տարեսկզբին ներկրման ծավալը կազմել է 10-12 մլն լիտր բենզին օրական, սակայն ներկայումս այդ ցուցանիշը նվազել է մինչև 4.5-5 մլն լիտր օրական։
NIORDC-ի ներկայացուցիչը նշել է, որ 2017թ. բյուջեն չի ենթադրում բենզինի ներկրման ծախսեր։